16:01  ,  23 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրվա Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) եւս հաղթանակով է մեկնարկել:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Պողոսյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 7:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը եւ Գեւորգ Թադեւոսյանը դուրս են եկել 1/8 եզրափակիչ:

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Կեսիդիսը:

1/16 եզրափակիչում Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Թադեւոսյանը առաջին մրցափուլում ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է լիտվացի Մարտինես Նեմեսեւիչյուսին: Մեկնարկում 5:1 հաշվով առավելության էր հասել կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի նկատմամբ:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մեկնարկել է որակավորման փուլից, որտեղ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Իգնացիո Սանֆիլիպոյին: 1/16 եզրափակիչում գոտեմարտեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աֆրիկայի քառակի չեմպիոն, Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Էլսայեդի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 8:7 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում