20:23  ,  16 սեպտեմբերի, 2023

Պրեմիեր լիգա․ «Մանչեսթեր Սիթիի» 5-րդ հաղթանակը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ 5-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» գոլերը խփեցին բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն (տեսանյութ), պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան (տեսանյութ) եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (տեսանյութ

«Մանչեսթեր Սիթին» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է 13 միավոր վաստակած Լոնդոնի «Տոտենհեմը», որը 2:1 հաշվով առավելության հասավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։

13 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը»։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3

Ջեյմս Ուորդ-Պրաուս, 36 - Ժերեմի Դոկու, 46, Բերնարդու Սիլվա, 76, Էրլինգ Հոլանդ, 86

«Աստոն Վիլա» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:1

Ջոն Դուրան, 87, Դուգլաս Լուիս, 90+8, 11մ, Լեոն Բեյլի, 90+11 - Օդսոն Էդուար, 47

«Ֆուլհեմ» - «Լուտոն Թաուն»՝ 1:0

Կառլոս Վինիսիուս, 65

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 1:3

Հանիբալ Մեժբրի, 73 – Դենի Ուելբեք, 20, Պասկալ Գրոս, 53, Ժոաո Պեդրո, 71

«Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2:1

Ռիշարլիսոն, 90+8, Դեյան Կուլուշեւսկի, 90+10 - Գուստավո Համեր, 73

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1:3

Հվան Հի Չան, 7 - Կոդի Գակպո, 55, Էնդրյու Ռոբերտսոն, 85, Հարվի Էլիոթ, 90+1

 «Նյուքասլ Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում