22:09  ,  15 սեպտեմբերի, 2023

Դեւիսի գավաթ․ Ջոկովիչի հաղթանակի շնորհիվ Սերբիան դուրս եկավ եզրափակիչ փուլ

Թենիսի Սերբիայի հավաքականը Դեւիսի գավաթի խաղարկության խմբային փուլում մրցեց Իսպանիայի հավաքականի հետ եւ մենախաղի երկու հանդիպումների արդյունքում՝ առավելության հասավ 2:0 հաշվով։

Առաջին մրցախաղում Լասլո Դիերեն 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց Ալբերտ Ռամոս-Վինյոլասին։

Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:3, 6:4 հաշվով հաղթեց Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային։

C խմբից «Ութի եզրափակիչ» դուրս եկան Սերբիան ու Չեխիան։ Իսպանիան ու Հարավային Կորեան չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։

Եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-26-ը Իսպանիայի Մալագա քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով