23:30  ,  14 սեպտեմբերի, 2023

Էլմիրա Կարապետյանն՝ աշխարհի գավաթի հաղթող (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվող մրցաշարում  Էլմիրա Կարապետյանն ատրճանակ մրցաձևի 10մ, 60 կրակոց կանանց պայքարում 579 միավորով, 3-րդ տեղով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում խոցելով 236.6 միավոր՝ նա բարելավել է դիրքը և դարձել հաղթող:

Հայաստանը ներկայացնում է նաեւ ատրճանակ մրցաձևում հանդես եկող Բենիկ Խլղաթյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում