15:26  ,  8 նոյեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ «Լիվերպուլը»

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրվում է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է Eyefootball.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի փայլուն խաղը եւ արդյունավետությունը գրավում է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը: «Լիվերպուլի» սկաուտները խորհուրդ են տվել թիմի ղեկավարությանը գնել ֆուտբոլիստին: Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Անգլիայում աշխատանքային վիզա ստանալու հարցում, քանի որ արդեն 34 խաղ է անցկացրել իր հավաքականի կազմում:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» եւ «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս