09:56  ,  11 սեպտեմբերի, 2023

Նովակ Ջոկովիչը կրկնեց Մարգարետ Կորթի ռեկորդը․ 24 տիտղոս «Մեծ սաղավարտի» մրցաշարերում

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Նյու Յորքում ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին 6:3, 7:6 (7:5), 6:3 հաշվով հաղթելու շնորհիվ նվաճեց 24-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ կրկնելով ավստրալացի թենիսիստուհի Մարգարետ Կորթի ռեկորդը։

Ջոկովիչը կստանա 2000 վարկանիշային միավոր եւ 3 միլիոն դոլար։

Նա դարձյալ կզբաղեցնի առաջին տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում՝ շրջանցելով իսպանացի Կառլոս Ալկարասին։

36-ամյա Ջոկովիչը դարձավ US Open-ի ավագագույն չեմպիոնը։ Նախորդ ռեկորդակիրը Քեն Ռոզուոլն էր, որը 1970 թվականին US Open-ում հաղթել էր 35 տարեկանում։

Ջոկովիչը չորրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոս՝ կրկնելով 2011, 2015, 2018 թվականների հաջողությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով