03:44  ,  11 սեպտեմբերի, 2023

US Open. Նովակ Ջոկովիչը նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Նյու Յորքում ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 17 րոպե։

Ջոկովիչը կստանա 2000 վարկանիշային միավոր եւ 3 միլիոն դոլար։

Նա դարձյալ կզբաղեցնի առաջին տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում՝ շրջանցելով իսպանացի Կառլոս Ալկարասին։

Ջոկովիչը չորրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոս՝ կրկնելով 2011, 2015, 2018 թվականների հաջողությունը։

Ջոկովիչը դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով