01:05  ,  7 սեպտեմբերի, 2023

US Open. Դանիիլ Մեդվեդեւը 1/4 եզրափակիչում հաղթեց Անդրեյ Ռուբլյովին

Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Մեդվեդեւը մրցեց աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ եւ հաղթեց 6:4, 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։ Շոգի պատճառով Մեդվեդեւը երկու անգամ դիմեց բժշկի օգնությանը շնչառության հետ կապված խնդիրների պատճառով։

Կիսաեզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 12-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով