22:05  ,  5 սեպտեմբերի, 2023

US Open․ Կորի Գաուֆը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 6-րդ ռակետ Կորի Գաուֆը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ եւ առավելության հասավ 6:0, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 7 րոպե։

Կորի Գաուֆի հաջորդ մրցակիցը կլինի Սորանա Կիրստյա (Ռումինիա, 30) - Կարոլինա Մուխովա (Չեխիա, 10) դիմակայության հաղթողը։

Կանանց մենախաղում քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմել են

Մարկետա Վոնդրոուշովան (Չեխիա, 9) ու Մեդիսոն Քիսը (ԱՄՆ, 17) եւ Չժեն Ցինվենն (Չինաստան, 23) ու Արինա Սաբալենկան (Բելառուս, 2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով