12:05  ,  3 սեպտեմբերի, 2023

US Open․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ չորրորդ շրջան

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նյու Յորքում շարունակվող ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջան։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բաեսի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:2, 7:6 (7:8) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։

1/8 եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինաուրը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով