11:27  ,  2 սեպտեմբերի, 2023

US Open. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց հայրենակցի՝ Լասլո Ջերեի հետ։ Առաջին երկու սեթերում 4:6, 4:6 հաշվով պարտվելուց հետո Ջոկովիչը կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 6:1, 6:1, 6:3։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 48 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 105-րդ ռակետ, խորվաթ Բորնա Գոյոն։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով