23:58  ,  1 սեպտեմբերի, 2023

US Open. Աշխարհի առաջին ռակետի հաղթանակը՝ 6:0, 6:1

Աշխարհի առաջին ռակետ Իգան Շվյոնտեկը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին երրորդ շրջանում մրցեց աշխարհի 145-րդ ռակետ, սլովենացի Կայա Յուվանի հետ եւ առավելության հասավ ընդամենը 49 րոպեում, 6:0, 6:1 հաշվով։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոն։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով