11:01  ,  1 սեպտեմբերի, 2023

US Open․ Ալկարասն ու Մեդվեդեւը դուրս եկան 1/16 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության 1/16 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 6:1, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 177-րդ ռակետ, հարավաֆրիկացի Լլոյդ Ջորջ Հարիսին։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 26-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսը։

Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը երկրորդ շրջանում 6:2, 6:2, 6:7 (6:8), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 69-րդ ռակետ, ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելին։

Մեդվեդեւը 1/16 եզրափակիչում կմրցի աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բայեսի հետ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով