22:49  ,  29 օգոստոսի, 2023

US Open․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը։

Հունիսին «Ռոլան Գարոսում» վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ կորտ դուրս եկած հայ թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 89-րդ ռակետ, ամերիկացի Մայքլ Մմոհի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 2:6, 4:6, 2:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 21 րոպե։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով