10:07  ,  29 օգոստոսի, 2023

US Open. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երկրորդ շրջան եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնը մեկնարկում մրցեց աշխարհի 84-րդ ռակետ, ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերի հետ եւ հաղթեց 6:0, 6:2, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 76-րդ ռակետ, իսպանացի Բերնաբե Սապատա-Միրալիեսը։

Այս հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կշրջանի իսպանացի Կառլոս Ալկարասին եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով