09:55  ,  29 օգոստոսի, 2023

US Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 66-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 79-րդ ռակետ, ֆրանսիացի Ալիզե Կորնեի հետ եւ առավելության հասավ 6:2, 1:6, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը կհանդիպի աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը մեկնարկում 6:2, 4:6, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 35-րդ ռակետ, իտալացի Յասմինե Պաոլինիին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով