09:50  ,  20 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Եզրափակիչում՝ Ալկարաս - Ջոկովիչ

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը եւ երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

Կիսաեզրափակիչում Ալկարասը 2:6, 7:6 (7:4), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 20-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին։

Ջոկովիչը 7:6 (7:5), 7:5 հաշվով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ, աշխարհի 17-րդ ռակետ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ։

Ջոկովիչը 57-րդ անգամ կխաղա «Մասթերսի» եզրափակիչում։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով