10:10  ,  18 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Ալկարասն ու Ջոկովիչը դուրս եկան քառորդ եզրափակիչ

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում շարունակվող «Մասթերս» շարքի մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 7:6 (8:6), 6:7 (0:7), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 14 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 70-րդ ռակետ, ավստրալացի Մաքս Փյորսելը։

Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը 6:3, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 211-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով