22:22  ,  17 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Մեդվեդեւը պարտվեց Զվերեւին

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ, աշխարհի 17-րդ ռակետ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝  4:6, 7:5, 4:6։ Պայքարը տեւեց 2 ժամ 36 րոպե։

Զվերեւի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդսի եւ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի դիմակայության հաղթողը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով