11:58  ,  17 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Ջոկովիչը դուրս եկավ երրորդ շրջան (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 23-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ, որն առաջին սեթում 4:6 հաշվով պարտվելուց հետո հրաժարվեց հետագա պայքարից։ Մրցախաղը տեւեց 42 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 211-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով