09:02  ,  17 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւի հաղթական մեկնարկը

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։

Ռուսաստանցի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանում եւ 6:3, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի նկատմամբ։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ, աշխարհի 16-րդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով