11:01  ,  16 օգոստոսի, 2023

Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ցինցինատիի «Մասթերսում»

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 55-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:5, 4:6, 6:3: Պայքարը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 33-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերի եւ աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։

Աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքից հետո բաց է թողնում նաեւ այս մրցաշարը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով