23:16  ,  6 նոյեմբերի, 2012

Մեսի. Ռոնալդոն իմ հերոսն է

Ռոնալդոն իմ հերոսն է, ասել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին` խոսելով Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի մասին:

«Ռոնալդոն իմ հերոսն է: Ես հիացել եմ Զիդանի, Ռոնալդինյոյի եւ Ռիվալդոյի խաղով, սակայն Ռոնալդոն լավագույն հարձակվողն է, ում խաղը ես երբեւէ տեսել եմ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն հայտարարել էր, որ «Ոսկե գնդակին» արժանի է Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում