10:34  ,  10 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Ալկարասն ու Մեդվեդեւը դուրս են եկել 1/8 եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 7:6 (7:3) հաշվով պարտության է մատնել աշխարհի 41-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 39 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչը։

1/8 եզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։ Ռուսաստանցի թենիսիստը մրցել է աշխարհի 66-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիի հետ եւ առավելության է հասել 6:2, 7:5 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 26 րոպե։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով