19:14  ,  3 օգոստոսի, 2023

Կարեն Խաչանովը չի մասնակցի նաեւ Տորոնտոյի «Մասթերսին»

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի մասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվելիք «Մասթերս» մրցաշարին, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 7-13-ը։

«Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչին պարտվելուց հետո Կարեն Խաչանովը կորտ դուրս չի եկել։ Նա վերականգնվում է վնասվածքից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով