18:53  ,  30 հուլիսի, 2023

Ֆորմուլա-1․ Ֆերստապենը հաղթեց 8-րդ փուլում անընդմեջ

Աշխարհի չեմպիոն Մաքս Ֆերստապենը նվաճեց Ֆորմուլա-1-ին Բելգիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը։ Հոլանդացի մրցարշավորդն այս մրցաշրջանում տարավ 10-րդ հաղթանակը՝ 8-րդն անընդմեջ։

«Ռեդ Բուլի» հաղթանակով ավարտվեց 13-րդ անընդմեջ փուլը՝ ռեկորդային հաղթական շարք Ֆորմուլա-1-ի պատմության մեջ։

Երկրորդ տեղը գրավեց «Ռեդ Բուլի» մյուս ներկայացուցիչ Սերխիո Պերեսը։ Լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» ավտոարշավորդ Շառլ Լեկլերը։

Ընդհանուր անհատական հաշվարկում Ֆերստապենը 12 փուլից հետո առաջատար է 314 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Սերխիո Պերեսն ունի 189 միավոր։ Երրորդը Ֆերնանդո Ալոնսոն է («Աստոն Մարտին», 149)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս