18:03  ,  28 հուլիսի, 2023

WTA-250․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Աշխարհի 68-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 42-րդ ռակետ, իտալացի Էլիզաբեթ Կոչարետոյի հետ եւ պարտություն կրեց 5:7, 3:6 հաշվով։

Լոզանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով