17:02  ,  26 հուլիսի, 2023

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 68-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 217-րդ ռակետ, ֆրանսիացի Խլոե Պակեի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 2:6, 7:5, 6:1։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 15 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 143-րդ ռակետ, արգենտինացի Խուլյա Ռիերայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, իտալացի Էլիզաբեթ Կոչարետոյի դիմակայության հաղորդումը։

Լոզանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով