19:00  ,  15 հուլիսի, 2023

Մարկետա Վոնդրոուշովան՝ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող

Աշխարհի 42-րդ ռակետ, 24-ամյա Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց Ուիմբլնդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Չեխ թենիսիստուհին եզրափակիչում մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, 28-ամյա թունիսցի Օնս Ժաբերի հետ եւ հաղթեց 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Մարկետա Վոնդրոուշովան առաջին անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարում։

Օնս Ժաբերը երկրորդ տարին անընդմեջ պարտություն կրեց Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով