Դոնեցկի «Շախտյորն» իր պաշտոնական կայքում հարցում է անցկացրել ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակին պարզելու համար:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Խարկովի «Մետալիստի» դարպասը խփած գնդակը հայտնվել է երկրորդ տեղում: Մխիթարյանի խփած գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 31,39 տոկոսը (275 ձայն):
Լավագույն գոլ է ճանաչվել Ֆերնանդինյոյի խփած գնդակը Լոնդոնի «Չելսիի» դարպասը՝ 38.70 տոկոս (339 ձայն): Եռյակը եզրափակել է բրազիլացի Իլսինյոյի՝ «Մետալիստի» հետ խաղում խփած գոլը՝ 11.07 տոկոս (97 ձայն):
Հարցմանը մասնակցել են 876 երկրպագուներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի