13:53  ,  5 նոյեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանի գոլը երկրորդն է

Դոնեցկի «Շախտյորն» իր պաշտոնական կայքում հարցում է անցկացրել ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակին պարզելու համար:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Խարկովի «Մետալիստի» դարպասը խփած գնդակը հայտնվել է երկրորդ տեղում: Մխիթարյանի խփած գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 31,39 տոկոսը (275 ձայն): 

Լավագույն գոլ է ճանաչվել Ֆերնանդինյոյի խփած գնդակը Լոնդոնի «Չելսիի» դարպասը՝ 38.70 տոկոս (339 ձայն): Եռյակը եզրափակել է բրազիլացի Իլսինյոյի՝ «Մետալիստի» հետ խաղում խփած գոլը՝ 11.07 տոկոս (97 ձայն):

Հարցմանը մասնակցել են 876 երկրպագուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում