17:14  ,  3 հուլիսի, 2023

Ուգոչուկվու Իվուն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 63 միավոր` Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն: 

48 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: 26 միավոր է հավաքել նաև «Փյունիկի» մեկ այլ հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն Օտուբանջոն առաջ է անցել իր թիմակցից քվեարկության ընթացքում առաջին տեղում ավելի շատ նշվելու շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում