22:40  ,  28 հունիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Էլինա Ավանեսյանը պարտվեց որակավորման կիսաեզրափակիչում

Աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլի եզրափակիչ։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 162-րդ ռակետ, ավստրալացի Սթորմ Հանթերի հետ եւ պարտություն կրեց 6:7 (1:7), 6:7 (2:7) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։

Ուիմբլդոնի մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի հուլիսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news