22:20  ,  4 նոյեմբերի, 2012

Դոնեցկի «Մետալուրգը» պարտվեց խոշոր հաշվով

Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում առաջատար Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվեց «Չեռնոմորեցին»: «Մետալուրգը» պարտվեց 3:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը դաշտ էին դուրս եկել մեկնարկային կազմում: Ղազարյանը փոխարինվեց 65-րդ րոպեին, իսկ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Արտակ Եդիգարյանը խաղադաշտ դուրս չեկավ:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 42 միավորով գլխավորում է «Շախտյորը»:

«Մետալուրգը» 19 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

Ուկրաինայի առաջնություն. 14-րդ տուր

«Չեռնոմորեց» - «Մետալուրգ» Դ` 3:0

Լազիչ, 21 (ինքնագոլ), Ջա Ջեջե, 24, Անդերսոն, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում