20:01  ,  25 հունիսի, 2023

WTA-500. Պետրա Կվիտովան նվաճեց Բեռլինի մրցաշարի տիտղոսը

Աշխարհի 9-րդ ռակետ Պետրա Կվիտովան նվաճեց Բեռլինում անցկացված WTA-500 մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում չեխ թենիսիստուհին հաղթեց աշխարհի 23-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչին՝ 6:2, 7:6 (8:6)։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Պետրա Կվիտովան 31-րդ տիտղոսը նվաճեց WTA-ի մրցաշարերում։ Այս տարի նա դարձել էր նաեւ Մայամիի WTA-1000 շարքի մրցաշարի հաղթող։

Բեռլինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 678 հազար եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով