20:28  ,  13 հունիսի, 2023

42-ամյա Վինուս Ուիլյամսը պարտվեց 17-ամյա Սելին Նաֆին (տեսանյութ)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող, 42-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսը պարտվեց Նիդեռլանդների Հերտոնգենբոշ քաղաքում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին շրջանում։

Աշխարհի 696-րդ ռակետը մրցեց աշխարհի 202-րդ ռակետ, 17-ամյա շվեյցարացի Սելին Նաֆի հետ, որն առավելության հասավ 3:6, 7:6 (7:3), 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։ Սելին Նաֆն առաջին հաղթանակը տարավ WTA Tour-ի մրցաշարերում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 260 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով