00:27  ,  9 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:2, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 11 րոպե։

Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։

Իգա Շվյոնտեկ «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English