12:02  ,  6 հունիսի, 2023

Մխիթարյան․ Ինձ լավ եմ զգում, հույս ունեմ՝ կկարողանամ օգնել թիմին ՉԼ-ի եզրափակիչում

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո եւ հույս հայտնել, որ կկարողանա մասնակցել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

«Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեմ եզրափակիչին։ Հույս ունեմ՝ կկարողանամ օգնել թիմին։ Չունեմ Չեմպիոնների լիգայի գավաթը և ցանկանում եմ նվաճել այն:

«Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է։ Նրանք ունեն հրաշալի կազմ, գերազանց կիսապաշտպաններ, բայց մեր կիսապաշտպաններն էլ ուժեղ են,  գիտեն գնդակ խլել եւ գրոհներ նախաձեռնել։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ամեն օր չես խաղում, գիտենք, որ բարդ պայքար է սպասվում։ Պատրաստ ենք այդ մարտահրավերին եւ կձգտենք հաղթանակի»,- ասել է Մխիթարյանը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս