13:15  ,  6 հունիսի, 2023

Կարեն Խաչանովը կվերադառնա ATP-ի լավագույն տասնյակ

2020թ․ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ կվերադառնա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման լավագույն տասնյակ, որից դուրս է մնացել 2019թ․ նոյեմբերին։

Պատմության մեջ առաջին անգամ լավագույն տասնյակում կլինի երեք ռուսաստանցի։ Դանիիլ Մեդվեդեւն ու Անդրեյ Ռուբլյովը կպահպանեն տեղը առաջատարների թվում։

«Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում Խաչանովը հունիսի 6-ին կմրցի աշխարհի երրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով