11:09  ,  6 հունիսի, 2023

Լուկա Մոդրիչը կհեռանա «Ռեալից»

37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կհեռանա Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Sport.es-ը։ Նրա պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին եւ չի երկարաձգվի։

Մոդրիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այդ երկրի ակումբներից մեկը Մոդրիչի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր, որով նա կստանա 120 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում