15:09  ,  5 հունիսի, 2023

Իբրահիմովիչ․ Կարիերաս ավարտելու մասին որոշումն ընդունել եմ նախորդ 10 օրերին

Իտալական «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը միլանյան ակումբի կազմակերպած հրաժեշտի արարողության ժամանակ պատմել է, որ վերջին 10 օրում է որոշում ընդունել կարիերան ավարտելու վերաբերյալ։

«Այո, ես սուպերմեն եմ, բայց նաեւ մեծ սիրտ ունեմ։ Այս երեկո ես շատ հուզված էի։ Նայում եմ ակումբակիցներիս, ընտանիքիս, երկրպագուներին, որպեսզի ուժ գտնեմ, բայց բոլորն արտասվում են։ Ես նույնպես շատ հուզված եմ։

Կարիերաս ավարտելու մասին որոշումն ընդունել եմ նախորդ 10 օրերին։ Զգացի, որ եկել է ժամանակը։ Այս երեկո ամեն ինչ շատ հզոր ու գեղեցիկ էր, ամբողջ կյանքում կհիշեմ։ Հիմա ես ազատ մարդ եմ, բացվում է կյանքիս նոր էջը։ Հպարտ եմ, որ այսքան երկար կարիերա ունեցա»,- ասել է 41-ամյա Իբրահիմովիչը։

Ակումբային կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը հանդես է եկել շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուսում» եւ «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Միլանում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում