01:51  ,  5 հունիսի, 2023

Իբրահիմովիչ․ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից հետո «Միլանի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները հրաժեշտ են տվել 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որի պայմանագիրը միլանյան ակումբի հետ կավարտվի այս ամիս։

«Ես միլանիստ կլինեմ ամբողջ կյանքում։ Ոչ միայն «Միլանին», այլեւ ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մրցաշրջանի վերջին խաղում «Միլանը» 3:1 հաշվով պարտության էր մատնել «Վերոնային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում