18:54  ,  4 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 4:6, 3:6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

20-ամյա Ավանեսյանն առաջին անգամ հաղթանակներ տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարում։

Մուխովայի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովան։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով