18:54 4 հունիսի, 2023Աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 4:6, 3:6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։
20-ամյա Ավանեսյանն առաջին անգամ հաղթանակներ տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարում։
Մուխովայի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովան։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.