17:50  ,  30 մայիսի, 2023

«Բավարիան» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Դեքլան Ռայսի համար

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսի ծառայություններով, հաղորդում է Sky Sport-ը։

24-ամյա անգլիացի ֆուտբոլիստը հեռախոսային բանակցություն է ունեցել «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ եւ Բունդեսլիգայում կարիերան շարունակելու ցանկություն հայտնել։

«Բավարիան» պատրաստ է Դեքլան Ռայսի տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Դեքլան Ռայսը «Վեստ Հեմի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում