09:03  ,  29 մայիսի, 2023

Ֆրանսիայի առաջնություն․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը կազմել է Ֆրանսիայի առաջնության ավարտվող մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Բրիս Սամբա («Լանս»)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի, Նունու Մենդեշ (երկուսն էլ՝ ՊՍԺ), Կեւին Դանզո («Լանս»), Շանսել Մբեմբա («Մարսել»)։

Կիսապաշտպաններ․ Սեկո Ֆոֆանա («Լանս»), Վալանտեն Ռոնժիե («Մարսել»), Կեֆրեն Տյուրամ («Նիցա»)։

Հարձակվողներ․ Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Լոի Օպենդա («Լանս»)։

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։ Չեմպիոն է հռչակվել ՊՍԺ-ն, փոխչեմպիոն է դարձել «Լանսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով