17:15  ,  2 նոյեմբերի, 2012

Ալեգրին կարող է գլխավորել «Նապոլին»

«Նապոլին» դիտարկում է Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնի համար, եթե այդ պաշտոնից հեռանա Վալտեր Մացարին:

Վերջինս հաստատել է, որ 2012/2013 մրցաշրջանի ավարտից հետո ժամանակավորապես հեռանա մարզչական գործունեությունից: Իսկ Ալեգրիի դիրքերը «Միլանում» կայուն չեն, քանի որ թիմն ընթացիկ մրցաշրջանում չափից շատ միավորներ է կորցնում:

«Նապոլիի» ղեկավարությունը դիտարկում է նաեւ «Սիենայի» եւ «Պալերմոյի» գլխավոր մարզիչ Ջուզեպե Սանինոյի թեկնածությունը, հայտնում է Football Italia-ն:

Ավելացնենք, որ Ալեգրին հանդես է եկել «Նապոլիում» ֆուտբոլիստ եղած ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English