Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել է տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալին»։
Առաջին խաղակեսում 2:0 հաշվով առավելության հասավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։
Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ Նա աչքի ընկավ 23-րդ (տեսանյութ) եւ 37-րդ րոպեներին (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում