11:03  ,  17 մայիսի, 2023

Հենրիխ Մխիթարյան․ Կհանդիպենք եզրափակիչում (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար «Միլանի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղից։

«Չեմպիոնների լիգայում ճանապարհորդությունը շարունակվում է։ Կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է Մխիթարյանը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Պատասխան խաղում Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 44-րդ րոպեին։ «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ։ Առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով Էդին Ջեկոյի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը մայիսի 17-ին պատասխան խաղում կվիճարկեն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ Մադրիդի «Ռեալը»։ Առաջին հանդիպումը Մադրիդում ավարտվել էր 1:1 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում