00:50  ,  15 մայիսի, 2023

«Բարսելոնան» հաղթեց «Էսպանյոլին» եւ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանյոլի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Գոլ խփեցին նաեւ իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն եւ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։

«Բարսելոնան» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Էսպանյոլը» նախավերջինն է՝ 31 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Խավիեր Պուադո, 73, Խոսելու, 90+2 - Ռոբերտ Լեւանդովսկի, 11, 40, Ալեքս Բալդե, 20, Ժյուլ Կունդե, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում